ՀՀ-ին ցուրտ օդային հոսանքներ են մոտենում. Ջերմաստիճանը 10-12°C-ով կնվազի

ՀՀ-ին  ցուրտ օդային   հոսանքներ են մոտենում. Ջերմաստիճանը 10-12°C-ով կնվազի

PanARMENIAN.Net - Մոտ 30 օր շուտ եկած գարունը մարտի 15-ից հետ կնահանջի. Հանրապետությանը Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ: Այս մասին հայտնել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Արկտիկական ցուրտ օդային զանգվածները մեր երկիր կներխուժեն մարտի 15-ից: Օդի ջերմաստիճանը մարտի 15-16 կնվազի 10-12 աստիճանով, Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Սյունիքի նախալեռներում նույնիսկ ձյուն կտեղա»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Սուրենյանի խոսքով՝ մարտի 15-ից ցերեկը օդի ջերմաստիճանը չի բարձանա +10-ից:

Ավելի վաղ Սուրենյանը տեղեկացրել էր, որ մարտի 15-16-ին ջերմաստիճանը կնվազի 8-10°C-ով:

Երևանում մարտի 14-ի ցերեկը, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Մարտին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է մարտի 3-ին և 4-ին` Արարատյան դաշտում հասնելով մինչև 22-23, իսկ Տավուշի, Սյունիքի հովտային հատվածներում` մինչև 24-25, որը անոմալ տաք եղանակ է համարվում: Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 8-12 աստիճանով:

«Մարտը տաք կլինի, միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով: Կանխատեսվում է, որ տեղումնառատ կլինի: Տեղումները կլինեն նորմայից ավելի, իսկ առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյան առատ տեղումներ, ցրտահարություններ, չեն դիտվի», - ասել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---