2-ից 12-րդ դասարանցիները գարնանային արձակուրդ չեն ունենա

2-ից 12-րդ դասարանցիները գարնանային արձակուրդ չեն ունենա

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:

Դրանում մասնավորապես նշվում է, որ 2016-ի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները, ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով, գարնանային արձակուրդ չեն ունենա:

2016-ի հունվար ամսին, ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությամբ պայմանավորված, ձմեռային արձակուրդը երկարաձգվել էր երեք շաբաթով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---