18  14.03.16 - Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի դիմավորումը «Զվարթնոց» օդանավակայանում

ՀՀ ըմբշամարտի հավաքականին դիմավորել են օդանավակայանում

ՀՀ ըմբշամարտի հավաքականին դիմավորել են օդանավակայանում

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Ռիգայի Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունից վերադարձած հայ մարզիկների ընդունելություն է կազմակերպել օդանավակայանում:

Եվրոպայի առաջնությունում ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ է նվաճել՝թիմային հաշվարկում առաջնության 2-րդ տեղը գրավելով:

Հայաստանի հավաքականը հավաքել է 42 միավոր: Առաջին տեղում 48 միավորով Ռուսաստանի հավաքականն է, իսկ եռյակի վերջում Ադրբեջանն է:

ՀՀ-ն ներկայացնող Վարշամ Բորանյանն ու Կարապետ Չալյանը ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել:

71 կգ քաշային կարգում Բորանյանը եզրափակիչում 3:0 հաշվով առավելության է հասել սերբ մարզիկ Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ: Չալյանը 75 կգ քաշային կարգում 4:1 հաշվով հաղթել է Ադրբեանը ներկայացնող Էլվին Մուրսալիևին:

Իսկ Արթուր Ալեքսանյանն ու Ռոման Ամոյանը արծաթե մեդալներ են նվաճել: Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում եզրափակիչում պարտվել է Նիկիտա Մելնիկովին: Ամոյանն 9-0 հաշվով պարտվել է ՌԴ մարզիկ Մինգիյան Սեմյոնովին 59 կգ քաշայինների կարգում:

Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չենպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2012-ի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2013-ի աշխարհի փոխչեմպիոն:

Ռոման Ամոյանը 2010-ի ԱԱ բրոնզե մեդալակիր է, Պեկինի ամառային օլիմպիական խաղերում մինչև 55 կգ քաշայինների հունահռոմեական ըմբշամարտում հաղթել է բրոնզե մեդալ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---