Նախարար. Իրանական Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև գործակցության ներուժ կա

Նախարար. Իրանական Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև գործակցության ներուժ կա

PanARMENIAN.Net - Իրանի և Հայաստանի մարզերի միջև համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ ներուժ կա: Այս մասին Երևանում հայտարարել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիին և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նույնպես ներկա էին հանդիպմանը:

Նախարար Լոքյանը հույս է հայտնել, որ Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև կծավալվի փոխշահավետ գործակցություն:

Նաջաֆին ներկայացնելով նահանգի տնտեսական ներուժը՝ համոզմունք է հայտնել, որ Գիլանի նահանգը Արարատի մարզի հետ կարող է գործակցել գյուղատնտեսության, ձկնաբուծության, զբոսաշրջության ոլորտներում:

Իրանցի նահանգապետը տեղեկացրել է, որ մարտի 15-ին պատվիրակությունը, որի կազմում են նաև մասնավոր հատվածի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, կայցելի Արարատի մարզ և տեղում կծանոթանա մարզում գործակցության հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում Գիլանի նահանգապետը նշել է, որ Նովրուզի տոնին ընդառաջ բազմաթիվ իրանցիներ են այցելում Հայաստան և խնդրել է նախարարին՝ այս ժամանակահատվածում աջակցել նրանց համար զբոսաշրջային համապատասխան պայմաններ ստեղծելու հարցում: Նախարարը նշել է, որ այս հարցով արդեն համապատասխան հանձնարարականներ են տրվել Սյունիքի, Վայոց ձորի,Արարատի մարզպետներին:

Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ նաև առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում երկու կողմերի միջև կազմակերպվել են բազմաթիվ փոխայցելություններ` մասնագիտական փորձի փոխանակման նպատակով, պարբերաբար իրականացվել է հիգիենիկ համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվության փոխտրամադրում և փոխօգնություն:

Իսկ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը ՀՀ-ի համարռազմավարական նշանակություն ունի: Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է $3.5 մլրդ: 2013-ին Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար:

Կարդացեք նաև՝ Իրանի մասնավոր հատվածը հետաքրքրված է ՀՀ-ում բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---