Հայկական Shadowmatic-ը՝ IMGA միանգամից երկու անվանակարգերի հաղթող

Հայկական Shadowmatic-ը՝ IMGA միանգամից երկու անվանակարգերի հաղթող

PanARMENIAN.Net - Սան-Ֆրանսիսկոյում կայացած IMGA (International Mobile Gaming Awards) մրվանակաբաշխությունում հայկական Shadowmatic խաղը լավագույնն է ճանաչվել միանգամից երկու անվանակարգերում:

Հավելվածը հաղթել է «Լավագույն տեխնիկական լուծում» և «Մարդկանց ընտրությունը» անվանակարգերում:

Shadowmatic-ը հայկական Triada Studio-ի ստեղծված խաղն է: 2015 թվականի հունիսին խաղը դարձել է Apple Design Awards-ի մրցանակակիրը` դառնալով մրցանակին արժանացած առաջին հայկական հավելվածը:

Խաղը նաև արժանացել է 2 մրցանակի DevGAMM Awards-ում, ինչպես նաև ճանաչվել տարվա լավագույն խաղ iPhone-ի համար Չինաստանում, Հնդկաստանում և Ռուսաստանում, «Լավագույն խաղեր iPhone-ի համար» մրցանակակիր դարձել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Հոնկոնգում և Թայվանում խաղը հաղթել է «Ամենանորարարական խաղ iPhone-ի համար» անվանակարգում, իսկ Կորեայում ստացել «Լավագույն բեսթսելեր iPhone-ի համար» կոչումը: Խաղն արժանացել է նաև բազմաթիվ այլ մրցանակների:

IMGA-ն մոբայլ խաղերի ներկայացման առաջատար հարթակներից մեկն է, որին ներկայացվում են iPhone, Android և այլ համակարգերի համար նախատեսված լավագույն լուծումները: IMGA-ն անցկացվում է արդեն 12-րդ անգամ:

Կարդացեք նաև. Shadowmatic. Թողարկողներն այլևս չեն ստվերում հեղինակներին

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---