ԻՊ-ն զրկվել է տարածքների 1/5-ից և եկամուտների 40%-ից

ԻՊ-ն զրկվել է տարածքների 1/5-ից և եկամուտների 40%-ից

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջին 14 ամսում կորցրել է վերահսկողությունը Սիրիայում և Իրաքում գրավված տարածքների 22%-ում: Այդ մասին ասվում է IHS վերլուծական գործակալության հետազոտության մեջ, հայտնել է Lenta.ru-ն BBC-ի ռուսական ծառայության վրա հղումով:

Ըստ փորձագետների հաշվարկների, ԻՊ-ն զրկվել է այդ ընթացքում եկամուտների 40%-ից, առավելապես նավթի վաճառքից: Վերլուծաբանները դա բացատրում են նրանով, որ ծայրահեղականներն այլևս չեն վերահսկում թուրք-սիրիական սահմանը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:2014-ի օգոստոսից ԱՄՆ գլխավորած կոալիցիան ռմբակոծում է ահաբեկիչների դիրքերն Իրաքում: 2015-ի սեպտեմբերի 30-ից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով ՌԴ-ն սկսեց ռմբակոծել ԻՊ օբյեկտները Սիրիայում:

Ընթերցեք նաև` ԶԼՄ-ներ. Իրաքյան Թազա քաղաքը քիմիական գրոհի է ենթարկվել ԻՊ կողմից

ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրմանը խանգարում են գրոհողների միջև տարաձայնությունները

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---