«Աերոֆլոտը» մարտի 25-ից կչեղարկի Դոնի Ռոստով-Երևան թռիչքները

«Աերոֆլոտը» մարտի 25-ից կչեղարկի Դոնի Ռոստով-Երևան թռիչքները

PanARMENIAN.Net - Մարտի 25-ից «Աերոֆլոտ» ավիաընկերությունը դադարեցնում է Դոնի Ռոստովից Երևան իրականացվող չվերթները: Ըստ պաշտոնական վարկածի, փոխադրողը դադարեցնում է թռիչքներն իբր չվացուցակի շտկման նպատակով: Սակայն, ոչ պաշտոնական աղբյուրներն ասում են, որ չվերթները չեղարկվում են շահութաբեր չլինելու պատճառով, հայտնում է DonDay.ru-ն:

«Աերոֆլոտի» պաշտոնյաները չվերթն անշահութաբեր են համարում` հեշտությամբ փակելով բնակչության շրջանում մեծ պահանջարկ ունեցող ուղղությունը»,-ասել է աղբյուրն ավիացիոն ոլորտից: «Կարծում եմ, որ նրանք ուղղակի չկարողացան վաստակել այդ ուղղության վրա, մինչդեռ օրական մեկ չվերթ է մեկնում «Զվարթնոց» օդանավակայան և ինքնաթիռներում միշտ ազատ տեղ չի լինում: Տարեկան մոտ 50 հազար ուղևոր է մեկնում Երևան, նման ծանրաբեռնվածության դեպքում չվերթը չեղարկելն ուղղակի անմտություն է»:

Այս հարցում համակարծիք է նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչ փորձագետները: Նրանք բոլորը միաձայն ասում են, որ ավիահաղորդակցությունը Ռոստովի և Երևանի միջև միակ տարբերակն էր Հայաստան արագ և հարմարավետ պայմաններում հասնելու համար:

«Թռիչքները դադարեցնելու որոշումը համարում եմ անհեթեթ»,-ասել է «Վարդագույն փիղ» զբոսաշրջային ընկերությունների ցանցի ղեկավար Ալեքսան Մկրտչյանը:

«Ռոստովի մարզից հազարավոր մարդիկ են այցելում Երևան: Ինքնաթիռի ուղևորների մոտ 70 տոկոսը սովորաբար հայեր են լինում, 30 տոկոսը` ռուսներ: Այժմ հնարավոր չի լինի արագ և հարմարավետ հասնել Հայաստան: Դժվար է պատկերացնել գործարարի, որն ավտոբուս կնստի և այդքան ժամանակ կծախսի ճանապարհի վրա, առավել ևս, որ ձմռանը Հայաստանի ճանապարհը հաճախ փակվում է ձնաբքերի պատճառով, ամռանը լինում են սողանքներ և սելավներ: Ստացվում է, որ եթե հիմա Երևան կարելի է հասնել 1 ժամ 45 րոպեում, ապա հետո դա հարկ կլինի անել Մոսկվայի տարածքով: Սկզբից 2-2,5 ժամ թռչել դեպի Մոսկվա, և հետո էլի մոտ 3 ժամ մինչև Երևան: Արդյունքում մոտ 7 ժամ է ստացվում և այլ արժեք»,-ասել է Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է ավիահաղորդակցությանը, փորձագետները չեն կարող ասել, թե երբ դա կլինի:

«Եթե հանկարծ «Աերոֆլոտը» որոշի վերադառնալ, դա շատ բարդ կլինի: Սկզբից «Ռոսավիացիան» պետք է թույլտվություն տա մյուս ավիաընկերություններին, իսկ դա մոտ 2 ամիս կպահանջի: Ըստ իմ կանխատեսումների, դա հնարավոր կլինի անել միայն ամռան սկզբին»,-ասել է Մկրտչյանը:

Մինչդեռ, ըստ պարբերականի աղբյուրի, արդեն 2 ավիաընկերություն հայտ է ներկայացրել «Ռոսավիացիային»` Ռոստովից Երևան թռիչքներ իրականացնելու համար: Ավելին, առաջիկայում այդ ուղղությամբ կարող է թռիչքներ իրականացնել նաև Հայաստանի ազգային ավիափոխադրողը: Խնդիրն այն է, որ դեպի Երևան չվերթների դադարեցման օրն արդեն հայտնի է, իսկ երբ դրանք կվերսկսվեն, ոչ ոք չի կարող ասել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---