Լավրով. Թուրքիան խախտում է Իրաքի և Սիրիայի ինքնիշխանությունը

Լավրով. Թուրքիան խախտում է Իրաքի և Սիրիայի ինքնիշխանությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան խախտում է հարևան Իրաքի և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Անշուշտ, սարսափելի է, երբ մարդու իրավունքները խախտվում են ներքին հակամարտությունների ժամանակ: Բայց ոչ պակաս լուրջ են այն դեպքերը, երբ տեղի է ունենում այլ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»,-ասել է Սերգեյ Լավրովը:

«Ցավոք, այս առումով Թուրքիան ևս իր դերակատարությունն ունի: Մենք գիտենք, թե ինչպես են գործում թուրքական զինված ուժերն Իրաքի տարածքում, ինչ է կատարվում, երբ թուրքական տարածքից հրետակոծվում են Սիրիայի քրդական աշխարհազորի դիրքերը»,-ասել է ԱԳ նախարարը:

«Իրաքի, այդ երկրի ներքին գործերին Թուրքիայի միջամտության վերաբերյալ հատուկ որոշում է կայացրել Արաբական պետությունների լիգան»,-հիշեցրել է Լավրովը:

Թուրքիայի գործողությունները խարխլում են Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը` ներառյալ հրադադարն ու հումանիտար օգնության առաքումը, ասել է Լավրովը:

«Կարծում եմ, որ դա պահանջում է միջազգային հանրության կոշտ և հստակ արձագանքը: Որովհետև, ըստ էության, Թուրքիայի գործողությունները խարխլում են բոլոր այն ջանքերը, որոնք ձեռնարկվում են, այդ թվում ՄԱԿ ԱԽ հավանությամբ` և հրադադարի, և հումանիտար բեռների առաքման, և քաղաքական գործընթաց սկսելու հարցերով»,-ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարեց, որ Թուրքիան այն երկրների թվում է, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Սիրիայում գործող ահաբեկիչներին: Ավելի ուշ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր գտնվում են Հալեպի մատույցներում` և «Ջեբհաթ ան Նուսրան», և «Ջեյշ այլ Իսլամը», և «Ահրար աշ Շամը», և առանձին ավելի չափավոր խմբավորումները, բոլորը մատակարարվում են նույն երթուղով, նույն կետից Թուրքիայի տարածքում:

Ընթերցեք նաև. Թուրքիան շարունակում է զենք մատակարարել ահաբեկիչներին Սիրիայում

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---