Արոնյանի 4-րդ ոչ ոքին Հավակնորդների մրցաշարում. 2-րդ տեղում՝ 5 տուրից հետո

Արոնյանի 4-րդ ոչ  ոքին    Հավակնորդների մրցաշարում.   2-րդ տեղում՝   5  տուրից հետո

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մարտի 16-ին ոչ ոքի է խաղացել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում:

Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը խաղում էր ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 30-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են ոչ-ոքի արդյունքին:

Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա ԱՄՆ-ի մյուս ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:

5 տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 3 միավոր (1 հաղթանակ, 4 ոչ-ոքի)՝ զբաղեցնելով 2-րդ տեղը: Առաջատարն է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը՝ 3,5 միավորով:

Կարուանան ու Անանդը 5 տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր, Նակամուրան՝ 2:

2-ական միավոր ունեն նաև Գիրին և Սվիդլերը:

Մարտի 17-ին տեղի կունենա 6-րդ տուրը: Կկայանան հետևյալ պարտիաները. Անանդ-Սվիդլեր, Տոպալով-Գիրի, Արոնյան-Նակամուրա, Կարուանա-Կարյակին:

2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Անհաջող ելույթի կապակցությամբ Արոնյանն ասել էր. «Սա իմ չորրորդ հավակնորդների մրցաշարն է: Կփորձեմ պարզել ձախողման պատճառները»:

Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---