Սիրիական 9 բնակավայր միացել է հրադադարի մասին համաձայնագրին

Սիրիական 9 բնակավայր միացել է հրադադարի մասին համաձայնագրին

PanARMENIAN.Net - Սիրիայի Համա գավառում 9 բնակավայր միացել է ազգային հաշտեցման և հրադադարի մասին համաձայնագրին: Այդ մասին հայտարարել է Համայում հաշտեցման խմբի պետ փոխգնդապետ Գերման Ռուդենկոն:

«Միջոցառմանը ներկա են եղել ավագանու ներկայացուցիչներ, ցեղերի առաջնորդներ, որոնք ստորագրել են 9 բնակավայրերի հաշտեցմանը միանալու մասին համաձայնագիրը, որոնց բնակչության ընդհանուր թիվը հասնում է 10 հազարի»,-ասել է նա:

Նա պարզաբանել է, որ ավագանիների ներկայացուցիչները պարտավորվել են աջակցել Սիրիայի կառավարությանը խաղաղ բանակցություններում, ինչպես նաև քարոզել, որ իրենց հայրենակիցները վայր դնեն զենքը: Ըստ նրա, բանակցությունների մասնակիցներից շատերը իշխանություններից ակնկալում են սոցիալական երաշխիքներ, քանի որ շատերը չունեն եկամուտ և բուժապահովում:

Նա նշել է, որ հրադադարին միանալու մասին հայտեր է ստորագրել 38 բնակավայր, ևս 10 դիմում է ստացվել վերջին շաբաթվա ընթացքում, հայտնում է «Գազետա.ռու»-ն:

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: Այդ մասին Պուտինն ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում:

Ընթերցեք նաև. Բաշար Ասադի խորհրդականը չի բացառում ռուսական զորքերի վերադարձը Սիրիա

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---