Աէրոֆլոտի չվերթները դեպի Թուրքիա նվազել են մոտ 50%-ով

Աէրոֆլոտի  չվերթները  դեպի Թուրքիա նվազել են մոտ  50%-ով

PanARMENIAN.Net - Ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո Թուրքիայի ու Ռուսաստանի ազգային փոխադրողներ «Թուրքական ավիաուղիներ» և «Աէրոֆլոտ» ընկերությունների կողմից իրականացվող չվերթների ու ուղևորների քանակը նվազել է գրեթե 50%-ով:

Տեղեկությունը հրապարակել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ուղևորափոխադրումներ կազմակերպող SKY զբոսաշրջային կազմակերպության փոխնախագահ Ֆարուք Յըլմազը, Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Թուրքական ավիաուղիների» կողմից դեպի Մոսկվա շաբաթական 4 անգամ իրականացվող երկկողմանի չվերթներն այժմ իրականացվում են 3 անգամ:

Ռուսական «Աէրոֆլոտ»-ը երկկողմանի չվերթները շաբաթական 4 անգամից իջեցրել է 2-ի: Իսկ դեպի Անթալիա հայտնի զբոսաշրջային քաղաք իրականացվող չվերթները ռուսական ավիափոխադրողն իրականացնում է շաբաթական ընդհամենը 1 անգամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---