ԵՄ հատուկ ներկայացուցիչը ղարաբաղյան կարգավորման մասին. Կողմերը պետք է որոշեն

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ղարաբաղյան կարգավորման մասին. Կողմերը պետք է որոշեն

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր է հասնել միայն երկու կողմերի մասնակցության դեպքում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը:

«Միջազգային հանրությունը կարող է առաջարկություններ անել կարգավորման վերաբերյալ, սակայն ընտրությունը պետք է անեն հակամարտության կողմերը: Հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են արդեն 20 տարուց ավելի, առաջարկվել են կարգավորման բազմաթիվ ուղիներ, սակայն ընտրությունը պետք է կողմերը կատարեն»,-ասել է Զալբերը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Նա հավելել է նաև, որ ղարաբաղյան հիմնախնդիրն իր արտացոլումը կստանա Եվրամիության և Ադրբեջանի միջև նոր ռազմավարական համաձայնագրի մեջ:

Փետրվարին իրավիճակը տարածաշրջանում քննարկել են ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և ԵՄ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: «Զրույցի ժամանակ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում վերջին շրջանում բարադացած միջազգային իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի երկրների համար կայունության ու անվտանգության սպառանլիքների համատեքստում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Արձանագրվել է Ռուսաստանի և Եվրամիության մտադրությունը` շարունակել կառուցողական գործակցությունը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության գծով ժնևյան հանդիպումների ընթացքում: Անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան կարգավորմանը

Ընթերցեք նաև. ԵՄ հատուկ ներկայացուցիչ. ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---