Կոնգրեսական. Խաղաղության հաստատումը Հայաստանում և Ղարաբաղում առաջին անհրաժեշտ քայլն է

Կոնգրեսական. Խաղաղության հաստատումը Հայաստանում և Ղարաբաղում առաջին անհրաժեշտ քայլն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է ֆինանսական, քաղաքական և մշակութային միջոցներով աջակցել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից ԱՄՆ-ի Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը հայտարարել են մի շարք կոնգրեսականներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջեյմս Լանգևինը, Ջուդի Չուն և Ջեքի Սփիըրը հայտարարել են, որ ամերիկացի բազմաթիվ օրենսդիրների հետ միասին հայ ժողովրդի կողքին են:

Լոս Անջելեսի շրջանից ընտրված կոնգրեսական Շիֆի խոսքով, ինքը ներկայացնում է մոլորակի լավագույն և ամենաառաջադեմ Սփյուռքը. - «Քաղաքական կյանքի առաջին իսկ օրերից ես դարձել եմ հայկական ընտանիքի անդամ և շատ շնորհակալ ու զգացված եմ՝ այդ ընտանիքի անդամ լինելով»:

Խոսելով կոնգրեսականների ներդրումի մասին՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է, որ հպարտ է աշխատել ներկայիս Կոնգրեսի հետ, որն առաջարկել է ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղության հաստատման երեք պայմանները՝ սահմանագծից դիպուկահարների հեռացում, կրակի ուղղությունը որսացող հատուկ սարքավորումների տեղադրում և հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքի միջազգային հետաքննություն: «Խաղաղության հաստատման բանալին առաջին հերթին օրեցօր շարունակվող բռնություններին և սպանություններին վերջ դնելն է», - ասել է նա:

Կոնգրեսական Ջուդի Չուի խոսքով, խաղաղության հաստատումը միայն առաջին քայլն է, մինչդեռ երկրորդ քայլը պետք է լինի բարգավաճման հասնելը, որի նպատակով կոնգրեսականն աջակցում է ԱՄՆ-ում և Հայաստանում երկակի հարկումից խուսափելու համաձայնագիր ընդունելու առաջարկը։ «Տնտեսական կապերը հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության կարևորագույն բաղադրիչն են», - նշել է նա:

Կոնգրեսականները ընդգծել են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, որը, Ջուդի Չուի խոսքով, անհրաժեշտ է՝ պատմության ճշմարիտ կողմում մնալու համար:

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիըրն իր հերթին հիշեցրել է ԱՄՆ-ի կառավարությանը, որ Հայաստանն ընդունել է մոտ 20 հազար փախստական Սիրիայից, ինչի համար անհրաժեշտ է Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրել՝ որպես օգնություն փախստականներին:

Լեռնային Ղարաբաղում գտնվող Քերոլայն Քոքսի անվան վերականգնման կենտրոնի ղեկավար Վարդան Թադևոսյանն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը կոչ են արել Միացյալ Նահանգներին շարունակել Ղարաբաղի բնակչությանն օգնություն հատկացնելու քաղաքականությունը:

«Մենք շնորհակալ ենք, որ չնայած ԱՄՆ-ն չունի պաշտոնական կապեր Ղարաբաղի հետ, Կոնգրեսում մեր ընկերների և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի շնորհիվ օգնություն այնուամենայնիվ, ստացվում է»:

Դիվանագետի խոսքով, օգնությունը թույլ է տալիս Ղարաբաղի տարածքում ականազերծում իրականացնել և ապահովել հաշմանդամների վերականգնումը՝ վերջին հաշվով նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը նամակով դիմել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Կոնգրեսականները, մասնավորապես, խնդրում են, որ Բարաք Օբաման իր «հնարավորություններն օգտագործելով՝ անձամբ ճնշումներ գործադրի Ադրբեջանի նախագահի վրա»՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը միտված 3 պահանջներն ընդունելու նպատակով:

Ընթերցեք նաև. ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Օբամային անձամբ ճնշում գործադրել Ալիևի վրա Ղարաբաղի հարցով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---