ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր առաջարկը. Galaxy S7 կամ Galaxy S7 edge՝ 1 դրամով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր առաջարկը. Galaxy S7 կամ Galaxy S7 edge՝ 1 դրամով

PanARMENIAN.Net - Բաժանորդագրվելով STARTPHONE սակագնային պլանին 24 ամսով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կստանան Galaxy S7 կամ Galaxy S7 edge՝ 1 դրամով:

Այս սակագնային պլանով 23 500 դրամ ամսավճարի դիմաց տրվում է ամսական 10 000 ներցանցային րոպե, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցի և բջջային հեռախոսի նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները լիովին վայելել ցանկացողների համար այս առաջարկը հիանալի տարբերակ է. սակագնային պլանում ներառված խոսելաժամանակը և ինտերնետի ծավալը թույլ կտա բաժանորդներին ֆիքսված ամսավճարի դիմաց առանց րոպեների մասին մտածելու շփվել մտերիմների հետ և ազատորեն օգտվել համացանցից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի շառայությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---