Հայկական ոսկերչական ընկերությունները՝ «ԱՌՈՒ» 26-րդ ոսկերչական ցուցահանդեսին

Հայկական ոսկերչական ընկերությունները՝  «ԱՌՈՒ» 26-րդ ոսկերչական ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մարտի 20-23-ը հայկական ոսկերչական 7 ընկերութուն Ղազախստանի Ալմաթի քաղաքում կմասնակցեն «ԱՌՈՒ» 26-րդ ոսկերչական ամենամյա ցուցահանդեսին:

Միջազգային այս ցուցահանդեսին սպասվում է մոտ 20.000 մարդու այցելություն, այդ թվում՝ խոշոր գնորդ և դիստրիբյուտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«ԱՌՈՒ»-ն տարեկան 2 անգամ կազմակերպվում է Ղազախստանի երկու մայրաքաղաքներում՝ Ալմաթիում և Աստանայում, երկրի կառավարության ու Ոսկերիչների ազգային ասոցիացիայի աջակցությամբ: Այն միակ մասնագիտացված ցուցահանդեսն է Կենտրոնական Ասիայում:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ոսկերչական ցուցահանդեսին մասնակցությունը հաջորդող հետագա ժամանակամիջոցում նպաստում է վաճառքի ծավալների աճին: Ձեռք են բերվում արտահանման պատվերներ: Օրինակ, հայկական ընկերություններից մեկը նախորդ ցուցահանդեսից հետո աշխատանքներ է իրականացրել և առաջիկայում իր ֆիրմային խանութ-սրահը կբացի Ալմաթիում: Մի շարք դեպքերում բանակցություններ են ընթանում, արտահանման պատվերներ են քննարկվում: Հենց այդ նպատակով՝ արտահանման խթանման համար, Հայաստանի զարգացման հիմնադրամն աջակցել է հայկական ոսկերչական ընկերությունների մասնակցությանը ցուցահանդեսին»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Ոլորտի հայաստանյան նվաճումները «ԱՌՈՒ-Ալմաթի» 26-րդ միջազգային ցուցահանդեսին կներկայացնեն «Դեռոն», «Ջեյ Սի Էյ», «ԵՈԳ Գնոմոն», «Միտարիո Գոլդ» ընկերությունները և «Դավթյան Դիզայն», «Արտակ Բոջիկյան», «Երեմ Հովհաննիսյան» ԱՁ-երը: Հայրենական ոսկեգործական ընկերությունները կցուցադրեն ոսկյա և արծաթյա զարդեր, արծաթյա սպասք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, ժամացույցներ, բնական քարեր և այլ աշխատանքներ: «ԱՌՈՒ» 26-րդին Հայաստանից և Ղազախստանից բացի, կմասնակցեն շուրջ 80 ընկերություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Բելգիայից, Թուրքիայից, Հնդկաստանից, Չեխիայից, ԱՄԷ-ից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---