Նակամուրան կարող է պատժվել Արոնյանին պարտվելուց հետո ցուցաբերած վարքի համար

Նակամուրան կարող է պատժվել Արոնյանին պարտվելուց հետո ցուցաբերած վարքի համար

PanARMENIAN.Net - Ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան կարող է տուգանվել Հավակնորդների մրցաշարից իրեն հասանելիք մրցանակային գումարի 10%-ի չափով Արոնյանից կրած պարտությունից հետո պարտիայի պարտադիր մեկնաբանմանը չներկայանալու համար:

Համաձայն կանոնակարգի, նման խախտման համար շախմատիստը ստիպված է լինելու իրեն հասանելիք մրցանակային գումարի 5% տոկոսը տալ մրցաշարի կազմկոմիտեին, 5% էլ՝ միջազգային ֆեդերացիային, գրում է «Առավոտը»: ՖԻԴԵ-ն, սակայն, պարզաբանել է, որ պատիժը չի կիրառվելու ավտոմատ կերպով. սկզբից ֆեդերացիան կուսումնասիրի արարքի պատճառները:

Արոնյանի հետ պարտիայի եզրափակիչ փուլում դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան: Կուլմինացիայից առաջ դասավորությունը ոչ ոքի արդյունք էր հուշում, թեև սպիտակներով խաղացող Արոնյանը հաղթելու բավականին լավ շանս ուներ: Նակամուրան մի քանի անգամ խաղաց արքայով, այնուհետև իներցիայով նա կրկին դիպավ թագավորին և միայն բռնելով խաղաքարը հասկացավ, որ սխալ է գործում: Արոնյանը, սակայն պահանջեց կիրառել «դիպել ես՝ խաղա» օրենքը ու հաղթանակ տարավ: Հայ շախմատիստն այժմ կիսում է մրցաշարի առաջին հորիզոնականը Սերգեյ Կարյակինի հետ:

Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---