Դոնի Ռոստովում ինքնաթիռ է կործանվել. Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են

Դոնի Ռոստովում ինքնաթիռ է կործանվել. Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են

PanARMENIAN.Net - Դոնի Ռոստովի օդանավակայանում վթարի է ենթարկվել Դուբայից ժամանող ուղևորատար ինքնաթիռը: Պատճառները պարզվում են, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Fly Dubay ավիաընկերության օդանավը վթարի է ենթարկվել եղանակային անբարենպաստ, վատ տեսանելիության պայմաններում: ՌԴ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռը մեկ անգամ չի կարողացել վայրէջք կատարել և վթարվել է երկրորդ անգամ վայրէջքի գնալուց: Օդանավը պայթել է` դիպչելով գետնին:

Ինքնաթիռում եղել է 62 մարդ` 55 ուղևոր, այդ թվում 4 երեխա, և անձնակազմի 7 անդամ: ՌԴ ԱԻն-ը հրապարակել է զոհվածների անունները, հիմնականում նրանք ՌԴ քաղաքացիներ են, կա նաև 5 օտարերկրացի: Անձնակազմի անդամները տարբեր երկրների քաղաքացիներ են, մեկը` ռուսաստանցի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---