Անաստասիա Գալուստյանը գեղասահքի պատանիների ԱԱ-ի եզրափակչում է

Անաստասիա Գալուստյանը գեղասահքի  պատանիների ԱԱ-ի եզրափակչում է

PanARMENIAN.Net - Դեբրեցենում մեկնարկած գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնության աղջիկների մենասահքում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Անաստասիա Գալուստյանը, կարճ ծրագրից հետո 50.80 միավորով 45 մասնակցի պայքարում ընթանում է 9-րդ հորիզոնականում:

Նա 24 լավագույնների խմբում մարտի 19-ին եզրափակչում ելույթ է ունենալու ազատ ծրագրում, գրում է Aravot.am-ը:

2016-ի փետրվարին անցկացված Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Ռուսաստաբնակ Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Նա կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում՝ իրենից առաջ թողելով միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր: Նա15-րդ տեղն է գրավել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի վերջին անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---