Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները

Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները

PanARMENIAN.Net - ԱԱՀ ու արևային էներգիայի մասին նոր որոշումների՝ հասարակ քաղաքացիների վրա ազդեցությունից և ՏՏ-ոլորտի թռիչքային վերելքից մինչև միջազգային աճուրդի տներում հայկական արվեստի նմուշներ և Սողոմոն Թեհլիրյանի կյանքի մասին 10 քիչ հայտնի փաստեր:

Առանձնացրել ենք ամենահետաքրքիր հոդվածները, որոնք PAN-ը գրել է անցած մի քանի օրվա ընթացքում:

ԱԺ ընդունած նոր օրենքի համաձայն, ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն կտրվի մինչև 150 կՎտ հզորության արևային կայաններ տեղադրել ու վաճառել ստացված էլեկտրաէներգիան ընդհանուր ցանցին: Պատմում ենք, ինչ կտա հասարակ քաղաքացուն արևային էներգետիկայի մասին նոր օրենքը

Ընդունվեց նաև ԵՏՄ-ից մեքենա ներմուծելու ժամանակ ֆիզանձանց ԱԱՀ-ի գանձումից ազատող փոփոխությունը: Պատմում ենք, ինչպես այն կազդի ավտոշուկայի վրա ու որքանով կարող են էժանանալ մեքենաները

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրապարակել է«Հայաստանում տեղեկատվական եվ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն» զեկույցը, որն ամփոփում է 2015 թվականին ՏՏ-ոլորտի գրանցված հիմնական ցուցանիշները: PAN-ը ներկայացնում է դրա կարևորագույն դրցագները՝ թվերով

Սիրիան մի քանի ուժային կենտրոնների ու նրանց արբանյակների բախման կիզակետ է, որտեղ «թշնամու թշնամին իմ բարեկամն է» սխեման միշտ չէ, որ աշխատում է: PAN-ը հնարավորինս պարզեցված ներկայացնում է՝ ով ում հետ միասին և ում դեմ է պատերազմում սիրիական պատերազմի կծիկում

Հայ արվեստի առանձին նմուշներ ոչ միայն ներկայացված են աշխարհի թանգարաններում, այլև արվեստասերների կողմից գնվում են Sotheby’s և Christie's հեղինակավոր աճուրդի տներում։ PAN-ը ներկայացնում է հայ արվեստի ու մշակույթի՝ աճուրդով վաճառված ուշագրավ նմուշները

Համացանցի հայկական հատվածում ոչինչ չեք գտնի ամենահայտնի հայերից մեկի մասին, եթե փնտրեք նրա իսկական անուն-ազգանունով, քանի որ Թեհլիրյան Սողոմոնի ազգանունը ժամանակի ընթացքում աղավաղվել է ու դարձել Թեհլերյան: Ներկայացնում ենք 10 անհայտ փաստ Սողոմոն Թեհլիրյանի մասին

«Այբի» լուսանկարչության խմբի աշակերտները, որը ղեկավարում է PAN Photo-ն, մեկ ամիս շարունակ լուսանկարել են իրենց դասընկերներին, ընթացքում նույն 3 հարցը տալով նրանց. եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենային, ո՞ւր կգնային և ինչո՞ւ, ինչպիսի՞ն են իրենց պատկերացնում 10 տարի անց ու ո՞րն է նրանց կյանքի ամենալավ օրը: Թե ինչ ստացվեց՝ դիտեք «Մենք ենք, մեր Այբը» ֆոտոնախագծում

1962 թվականին Երվանդ Քոչարն ավարեց «Պատերազմի արհավիրքը» ` սովետական ժամանակաշրջանին բռնության, պատերազմի ու ցեղասպանության դեմ բացառիկ մի ճիչ: Պատմում ենք, ինչպես է մեծանուն նկարիչն ստեղծել մասշտաբային կտավը

2016-ի գարունը խոստանում է ոչ պակաս հետաքրքիր հեռուստանախագծերի մեծ առատություն` դրանք և երկար սպասված շարունակություններն են, և հետաքրքրական նորույթները: Ներկայացնում ենք 10 ժանրային սերիալ, որոնք կարելի է և պետք է դիտել այս գարնանը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---