ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվում

ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվում

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:

Հրամանագիրը ստորագրվել է ելնելով իրավունքի գերակայության և ժողովրդաիշխանության սկզբունքների իրացման կառուցակարգերը բարելավելու, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից ու հաշվի առնելով ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի առաջարկը և ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 10-րդ կետով:

Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

Հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է մինչև 2016-ի մայիսի 1-ը նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 10-ը, մշակել և Նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---