«Թալիշներ. պարտադրված ճակատագիր» և «Ադրբեջան. վառոդի տակառին» ֆիլմերը ցուցադրվել են Ուկրաինայի թալիշ համայնքում

«Թալիշներ. պարտադրված ճակատագիր» և «Ադրբեջան. վառոդի տակառին» ֆիլմերը ցուցադրվել են  Ուկրաինայի թալիշ համայնքում

PanARMENIAN.Net - «Արցախ» ստուդիայի «Թալիշներ. պարտադրված ճակատագիր» և «Ադրբեջան. վառոդի տակառին» ֆիլմերը մարտի 20-ին ներկայացվել են Կիևի թալիշ համայնքի ուշադրությանը:

Ֆիլմերի դիտումից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Նշվել է, որ տնտեսական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանում թափ են հավաքում ազգային շարժումները, որոնք մինչ այդ զսպված դիրքորոշում էին դրսևորում իշխանությունների հանդեպ: Կենտրոնական իշխանության թուլացումը Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության բարձրացման հիմք է ստեղծում, գրում է Aravot.am-ը:

«Թալիշներ. պարտադրված ճակատագիր» ֆիլմը փետրվարի 26-ին ներկայացվել է նաև Թբիլիսիի թալիշ համայնքի ուշադրությանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---