Իրաքի զինվորականներն ամերիկացիների օգնությամբ պատրաստվում են Մոսուլի գրոհին

Իրաքի զինվորականներն ամերիկացիների օգնությամբ պատրաստվում են Մոսուլի գրոհին

PanARMENIAN.Net - Իրաքի Մահմուր քաղաքի ռազմակայանում, որի գնդակոծման ժամանակ զոհվեց ամերիկացի հրահանգիչներից մեկը, ԱՄՆ ռազմական մասնագետները նախապատրաստում են Իրաքի զինվորականներին Մոսուլի գրոհին: Քաղաքը 2014-ի ամառվանից վերահսկվում է «Իսլամական պետության» կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունն Իրաքյան Քրդստանի վարչակազմի վրա հղումով:

«Տարածքային առումով Մահմուր քաղաքը (Էրբիլ գավառ) Իրաքյան Քրդստանում է գտնվում, սակայն փեշմերգաների նախարարության հետ համաձայնեցմամբ այնտեղ գտնվող ռազմակայանում վարժանք են անցնում իրաքցի զինվորականները: Ամերիկացի հրահանգիիչները նախապատրաստում են իրաքցիներին Մոսուլի գրոհին»,-հայտնել են վարչակազմում:

«Այնքան էլ ճիշտ չէ ռազմակայանն ամերիկյան համարել, ավելի շուտ, այն իրաքյան է, որտեղ սակայն բազմաթիվ ԱՄՆ հրահանգիչներ կան»,-հավելել են վարչակազմի ներկայացուցիչները:

Ըստ նրանց տվյալների, Մահմուրի ռազմակայանի գնդակոծման ժամանակ զոհվել է 1 ամերիկացի զինվորական, ևս 2-ը վիրավորվել է: Ամերիկացի զինվորականի մահը հաստատել են նաև Պենտագոնում: Մինչդեռ, մինչ այդ Մահմուրում ամերիկյան ռազմակայանի գոյության մասին հայտնի չի եղել:

Ըստ CNN-ի տվյալների, ռազմակայանում 200 ծովայի հետևակի ԱՄՆ մոտ զինծառայող կա, որոնք փորձնական կրակ են բացել հաուբիցներից: Ենթադրվում է, որ ԻՊ գրոհայինները նկատել են ամերիկացի զինվորականների տեղաշարժը և հրթիռակոծել են նրանց 15 կմ հեռավորությունից` արձակվել է 2 հրթիռ:

2014-ի հունիսին ԻՊ գրոհայինները, չհանդիպելով դրմադրության, գրավեցին Իրաքի երկրորդ քաղաք Մոսուլը: Մոսուլը մինչ օրս ազատագրված չէ «Իսլամական պետության» գրոհայիններից, քանի որ գրոհի մասնակիցները չեն կարողանում համաձայնեցնել իրենց գործողությունները, ինչպես նաև այն վեճերի պատճառով, թե ով ինչ է ստանալու քաղաքի ազատագրումից հետո: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում իրաքյան Քրդստանի պաշտոնական ներկայացուցիչը: Մարտի 5-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գծով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգերակը հայտարարեց իրաքյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին:

Ընթերցեք նաև. ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրմանը խանգարում են գրոհողների միջև տարաձայնությունները

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---