Դաղստանում սպանվել է լեզգիների «Սադվալ» շարժման առաջնորդը

Դաղստանում սպանվել է լեզգիների «Սադվալ» շարժման առաջնորդը

PanARMENIAN.Net - Դաղստանում սպանվել է լեզգիների «Սադվալ» ազգային շարժման առաջնորդ Նազիմ Հաջիևը: Այդ մասին հայտնել է աղբյուրն իրավապահ մարմիններում:

Ըստ աղբյուրի, Հաջիևի մարմինը դանակի բազմակի հարվածներով հայտնաբերվել է նրա բնակարանում: Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, հայտնել է գործակալության զրուցակիցը:

Մեկ տարի առաջ` 2015-ի մարտի 24-ին, սպանվեց նույն շարժման ակտիվիստ Ռուսլան Մագոմեդռահիմովը: Այդ հանցագործության հետաքննության արդյունքների մասին հաղորդագրություն չի եղել, հայտնում է Lenta.ru-ն:

«Սադվալ» շարժումը ստեղծվել է 1990 թ.: Շարժման նպատակն է, ըստ հիմնադրման ժամանակ ընդունված ծրագրի, «աջակցությունը լեզգի ժողովրդի վերամիավորմանը ՌԴ-ում և Ադրբեջանում նրա կոմպակտ բնակության տարածքի սահմաններում և ազգային պետականության վերականգնմանը լեզգիների միասնական պետականության շրջանակում` ընդունված միջազգային քաղաքական և իրավական նորմերի, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---