Apple-ը ներկայացրել է iPhone SE մոդելը

Apple-ը ներկայացրել է iPhone SE մոդելը

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը Կուպերտինո քաղաքում տեղակայված իր գլխամասում տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում ներկայացրել է iPhone SE սմարթֆոնը:

4-դյույմ տրամաչափ ունեցոց էկրանով սմարթֆոնը ստեղվծած է օգտատերերի խնդրանքով: Հեռախոսն արտաքինից նման է iPhone 5S մոդելին, սակայն տեխնիկական պարամետրերով մոտ է ընկերության է 6-րդ սերնդի մոելներին:

iPhone SE-ն, մասնավորապես, ստացել է 12-մեգապիքսելանոց ֆոտոխցիկ ու նոր 64-բիտանոց պրոցեսոր: Սմարթֆոնի դիմային հատվածում նաև տեղակայվել է Touch ID մատնահետքի սենսորը:

ԱՄՆ-ում 16 ԳԲ հիշողությամբ iPhone SE-ն կարժենա $399, 64 ԳԲ հիշողությամբ տարբերակը` $499:

Apple-ը 4-դյույմանոց էկրանով սմարթֆոն թողարկում է առաջին անգամ 2013 թվականից ի վեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---