Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը հաղթել է իսպանական մրցաշարի առաջին 3 պարտիայում

Գրոսմայստեր  Կարեն Մովսիսյանը հաղթել է իսպանական  մրցաշարի  առաջին 3 պարտիայում

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող շախմատիստ Կարեն Մովսիսյանը հաջողությամբ է հանդես գալիս իսպանական Սան Սեբաստիան քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարում:

Կայացած երեք տուրում գրոսմայստերը հաղթել է մրցակիցներին և մի խումբ շախմատիստների հետ բաժանում է 1-9-րդ տեղերը, հայտնում է «Ա1+»-ը:

Մարտի 22-ին նա սև խաղաքարերով կհանդիպի միջազգային վարպետ Խայմե Սանտոս Լատասայի հետ:

Մրցաշարը կազմակերպվում է 39-րդ անգամ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Առաջին երեք տեղերը կպարգևատրվեն գավաթներով ու համապատախանաբար 1400, 900 և 700 եվրոյով:

Կարեն Էմիլի Մովսիսյան ծնվել է 1963-ին Երևանում, գրոսմայստեր է (1994): 1993-1997-ին ներկայացրել է Գերմանիայի շախմատի ֆեդերացիան։

1992-ից 2008-ը հաղթել է միջազգային 25 մրցաշարում:

Առավելագույն անհատական վարկանիշի հասել է 2009-ի հուլիսին (2570 միավոր)` Հայաստանի շախմատիստների մեջ զբաղեցնելով 8-րդ տեղը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---