Պայթյուններ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում. 28 զոհ (Թարմացվող)

Պայթյուններ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում. 28 զոհ  (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել: Արդեն հայտնի է, որ կան վիրավորներ: Երկու պայթյունից հետո դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը Բրյուսելի օդանավակայանի հետ, հայտնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը:

Օդանավակայանում նաև մեկ չպայթած ռումբ է հայտնաբերվել, ևս մեկ պայթյուն է որոտացել մետրոյում: Զոհերի ու վիրավորների թիվը ճշտվում է: Բելգիայում ահաբեկչական վտանգի մակարդակը բարձրացվել է մաքսիմալ աստիճանի:

17:10 ԶԼՄ-ների տվյալներով, պայթյուններին, հնարավոր է, առնչություն ունեն Բելառուսի քաղաքացիներ՝ Իվան և Ալեքսեյ Դովբաշները Գոմելի շրջանից և Մարատ Յունուսովն, ով ծնվել է Դաղստանում սակայն բելառուսական անձնագիր ունի: Բելառուսի ՊԱԿ-ը հայտարարել է, որ ստուգում է երկրի քաղաքացիների՝ ահաբեկչությանն առնչության մասին լուրերը:

15:56 «Իսլամական պետությունը» ստանձնել է Բրյուսելում ահաբեկչության պատասխանատվությունը:

15.04 Մետրոյում պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, ևս 55-ը վիրավորվել է: Այդ մասին է հայտնել Բրյուսելի մետրոյի կառավարիչ ընկերությունը Twitter-ում: Եվս 13-ը զոհվել է օդանավակայանում: Զոհերի ընդհանուր թիվն, այսպիսով, հասավ 28-ի:

15.02 Բելգիայի դատախազության հայտարարության համաձայն, ահաբեկչության համար պատասխանատուները դեևս, հնարավոր է, ազատության մեջ են:

14:41 Ֆրանսիան փակել է Բելգիայի հետ սահմանները ահաբեկչության պատճառով: Երկում ուժեղացված հսկման ռեժիմ է, աշխատանքի են ներգրավվել լրացուցիչ 1600 ոստիկան:

13:57 Բրյուսելում ամբողջությամբ դադարեցվել է գնացքների, ավտոբուսների ու մետրոյի երթևեկությունը: Տարանցիկ գնացքները երթևեկում են առանց քաղաքում կանգ առնելու:

13:44 Բրյուսելում ահաբեկչությունից տուժած ՀՀ քաղաքացիների համար թեժ գիծ է բացվել +32.2.3484406 հեռախոսահամարով, հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

13:34 Վերջին տվյալներով, ահաբեկչության զոհ է դարձել 13 մարդ:

13:07 Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով, Twitter-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ մոմուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

12:59 Ոստիկանությունը Բրյուսելի օդանավակայանում երեք չպայթած մահապարտի գոտի է գտել:

12:37 Բելգիական ԶԼՄ-ները՝ հղում անելով հիվանդանոցների տվյալներին, հայտնում են 10 զոհի ու 30-ից ավել վիրավորների մասին:

12:30 Եվս մեկ պայթյուն Բրուսելում. թիրախ է դարձել քաղաքի մետրոյի Մաալբեկ կայարանը, ԵՄ կենտրոնական շենքերի թաղամասում: Քաղաքի մետրոն ևս փակվել է:

12:14. Belga-ն հայտնում է օդանավակայանում երրորդ ռումբի հայտնաբերման մասին:

12:13 Բելգիայի ոստիկանությունը հաստատել է առնվազն 1 զոհի առկայությունը` չբացառելով նաև այլ զոհերի հավանականությունը, հայտնում է AP-ին իրավապահ մարմինների վրա հղումով:

12:05. Reuters-ը բելգիական Belga գործակալության վրա հղումով հայտնում է, որ պայթյուններից առաջ օդանավակայանում լսվում էին կրակոցներ և բղավոցներ արաբերեն լեզվով:

11:56. Ըստ չճշտված տվյալների, զոհվել է 10-ից ավելի մարդ, մոտ 30-ը վիրավորվել է:

11:40. Բոլոր թռիչքները չեղարկվել են, հայտնում է Monde-ը:Մասնակիորեն փլուզվել է օդանավակայանի տանիքը, կոտրվել են ապակիները:

11:36. Պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի մեկնման սրահում, մարդիկ տարհանվում են:

Պայթյունների պատճառը դեռևս հայտնի չէ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---