Հոմսի Սբ Մեսրոպ եկեղեցին և Սահակյանի անվ. վարժարանը վերականգնվելու են

Հոմսի Սբ Մեսրոպ եկեղեցին և Սահակյանի անվ.  վարժարանը վերականգնվելու են

PanARMENIAN.Net - 2016-ի ամռանը սկսվելու են ռազմավարական նշանակություն ունեցող Հոմս քաղաքի Սբ Մեսրոպ եկեղեցու և Սահակյանի անվան Ազգային վարժարանի վերանորոգման ախատանքները: Այս մասին հայտնել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը՝ Հոմսում հայ ընտանիքների հետ հանդիպման ժամանակ:

Նա կարևորել է եկեղեցու և դպրոցի վերականգնման անհրաժեշտությունը:

Շրջելով եկեղեցով, որը վնասվել էլ ռմբակոծություններից, եպս. Նալբանդյանի պատվիրակությունը հետևել է եկեղեցու վերականգնման նախնական աշխատաքներին, քննարկել եկեղեցու և դպրոցի ամբողջական վերանորոգմանը վերաբերող հարցեր: «Արևելք»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

2011-ի նոյեմբերից Սուրբ Մեսրոպ եկեղեցին և Ազգային ՍահակյանՍահակյանի անվան Ազգային վարժարանը գտնվել են ահաբեկիչների հսկողության տակ: Եկեղեցին ու դպրոցի շենքն ահաբեկիչները դարձրել էին իրենց կենտրոնները, նկուղում գտնվող սրահը՝ հիվանդանոց, ուսուցիչների սենյակը՝ մզկիթ աղոթարան, եկեղեցին՝ հանրակացարան, ննջասենյակներ: Եկեղեցու սուրբ խորանը պղծել էին:

Սիրիական բանակը փետրվարի 3-ին ազատագրել է Հալեպի հյուսիսիային շրջանում գտնվող Նըպպոլ և Ալ Զահրաա ավանները, որոնք ավելի քան 3 տարի շրջափակված էին ահաբեկչական խմբավորումների կողմից: Բացվել է Ազեզեն-Հալեպ ճանապարհը: Ահաբեկիչները փախուստի են դիմել դեպի թուրքական սահման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---