Հողօգտագործողներին մոտ 9.8 մլն խմ ջուր է հատկացվել ցրտահարությունը մեղմելու համար

Հողօգտագործողներին մոտ  9.8 մլն խմ ջուր է հատկացվել  ցրտահարությունը մեղմելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում մարտի 17-21-ը ընկած ժամանակահատվածում ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է մոտ 9.8 մլն խմ ջուր, որով հնարավորություն է ստեղծվել ոռոգելու ավելի քան 3-3.500 հա պտղատու այգիներ: Այս մասին տեղեկացնում է Ջրային տնտեսության պետական կոմիտեն:

Նշված օրերին հանրապետության հողօգտագործողներին, ըստ նախապես ներկայացված հայտերի, ոռոգման ջուր է հատկացվել հետևյալ ուղղություններով և հետևյալ քանակներով.

1. Ազատի ջրամբարից Արտաշատի մայր ջրանցքով 2 օրվա ընթացքում տեղափոխվել է 1250.0 հազ.խմ ջուր

- 31-րդ դիտակետից՝ 6.0 խմ/վրկ ելքո

- Դվինի ջրանցքով՝ մինչև 1.2 խմ/վրկ ելքով

Նշված ջուրը մատակարարվել է Արտաշատի և Վեդու տարածաշրջանների մոտ 800 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

2. Ստորին-Հրազդանի ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 1040.0 հազ.խմ, 3.0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Էջմիածնի տարածաշրջանի մոտ 300 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

3. Հրազդան գետից Արզնի-Շամիրամ ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 860.0 հազ.խմ ջուր, 2.5խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Աշտարակի տարածաշրջանի մոտ 250 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

4. Ախուրյան գետից 4 օրվա, Ախուրյանի ջրամբարից՝ 2 օրվա ընթացքում Թալինի մայր ջրանցքով տեղափոխվել է 2 մլն 70 հազ.խմ ջուր, 6.0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Թալինի և Բաղրամյանի տարածաշրջանի մոտ 600 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

5. Արաքս գետից Արմավիրի մայր ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 4.3 մլն խմ ջուր, 12.5 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Արմավիրի տարածաշրջանի մոտ 1200 հա պտղատու այգիների հողօգտագործողներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միաժամանակ ջուր է մատակարարվել ջրօգտագործողների ընկերությունների կողմից շահագործվող լոկալ խորքային և հորիզոնական պոմպերով:

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 21-ի գիշերները նվազել է մոտ 4-6 աստիճանով: Երևանում մարտի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ տեղումներ էին: Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 18-ի գիշերը օդում գրանցվել էր -4...-7 աստիճան, գետնի մակերևույթին‵ -5...-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ին գիշերը համապատասխանաբար‵ -2...-5 և -3...-6 աստիճան ցուրտ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախնական տեղեկություններ է հրապարակել հանրապետության տարածքում մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին: Նախարարությունը նախնական տվյալներ է հրապարակել նաև մարտի 21-ի ցուրտ գիշերվա հետևանքների մասին:

Կարդացեք նաև՝ Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը հնարավոր է -1...-4°C

Գյուղնախարարության խորհուրդը. Այգին պատել ծխածածկույթով՝ ցրտահարության դեմ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---