Հայաստանում ստեղծված ջուր խնայող նյութը կարտահանվի ՌԴ` գյուղատնտեսների կարիքների համար

Հայաստանում ստեղծված ջուր խնայող նյութը կարտահանվի ՌԴ` գյուղատնտեսների կարիքների համար

PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծվել է կենսաբանական քայքայվող աբսորբենտ՝ միջավայրից կոնկրետ նյութ հավաքող միավորում, որը սպունգի նման կլանում ու պահում է ջուրը:

Ինչպես հայտնում է «Միր 24» հեռուստաալիքը, արտաքնապես նյութը՝ ակվասորսը, նման է սովորական կերակրի աղի: Այն, սակայն, ունակ է կլանել ու պահել ջուրը թե հողից, թե մթնոլորտից: Նրա միջոցով հնարավոր է լինում խնայել ջրի հարյուրավոր խորանարդ լիտրեր, քանի որ բույսի արմատն ինքն է քաշում ակվասորսից ջուրը պետք եղած պահին:

Ակվասորսն օգնում է ևս երկու շաբաթով երկարացնել բույսի վեգետատիվ շրջանն, այսինքն՝ սպառման համար նախատեսված ժամանակը, ինչի հաշվին աճում է արտադրողականությունը:

Նյութն ունի արտասահմանյան անալոգներ. նրա յուրահատկությունը, սակայն, ակրիլամիդի բացակայությունն է: Նշված էլեմենտը մնում է հողի մեջ ու դանդաղեցնում է գյուղատնտեսական կուլտուրաների աճը:

Արտադրողն արդեն պատրաստվում է ակվասորսի 10 տոննա արտահանել ՌԴ: Արտադրանքը հետաքրքրություն է առաջացրել նաև մի շարք այլ երկրներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---