«Որոտան սիսթեմս»-ից ԱԱՀ գանձումը կարող է հետաձգվել 3 տարով

«Որոտան սիսթեմս»-ից ԱԱՀ գանձումը կարող է հետաձգվել 3 տարով

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունը պատրաստվում է երեք տարով հետաձգել «Որոտան սիսթեմս» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկ վճարելը: Որոշման նախագիծը ներառված է գործադիրի մարտի 24-ի նիստի օրակարգում:

«Որոտան սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2016-ի ապրիլի 1-ից մինչև 2016-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը գործում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Ներդրումային ծրագրի շրջանակում «Որոտան սիսթեմս» ՍՊ ընկերության նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում կառուցել փոքր հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրոէներգիա: Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ակնկալվում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

Նախատեսում է մոտ 3.31 մլրդներդրումներ իրականացնել, որից մոտ 120.5 մլն-ը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016-ին՝ 80, 2017-ին՝ 85 և 2018-ին՝ 90 հազար դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---