ՀՀ-ում մի շարք դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել

ՀՀ-ում մի շարք դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը ՀՀ-ում.

Դեղերը անվավեր են ճանաչվել ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու «Շերինգ Փլաու Սենտրալ Իստ ԱԳ» շվեյցարական ընկերության գրությունների հիման վրա:

1. «Մերկ Շարպ և Դոհմ» Բ.Վ., Նիդերլանդներ - պիտակավորում, երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող դեղագործական ընկերության արտադրության «Հ-Բ-Վաքս II», Բ լյարդաբորբի մակերևույթային անտիգեն, դեղակախույթ ներարկման, 10մկգ/մլ, ապակե սրվակ» և «Հ-Բ-Վաքս II», Բ լյարդաբորբի մակերևույթային անտիգեն:

2. Նիդերլանդների «Ն.Վ. Օրգանոն, Մոլենշտրատ 110, 5342 ՍՍ Օսս» դեղագործական ընկերության արտադրության «Իմպլանոն, էտոնոգէստրել, իմպլանտ ենթամաշկային ներդրման, 68մգ, իմպլանտ ապլիկատորով»

3. «Շերինգ-Պլաու Լաբո» Ն.Վ., Հեիստ-օպ-դեն-Բերգ, Բելգիա - երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող, դեղագործական ընկերության արտադրության «Տեմոդալ, թեմոզոլոմիդ, դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 100մգ, 100մլ ապակե սրվակ»:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Բեռլին-Քեմի ԱԳ» գերմանական ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը ՀՀ-ում.

1. Գերմանիայի «Մենարինի-Վոն Հեյդեն ԳմբՀ» դեղագործական ընկերության արտադրության «Կորվիտոլ, մետոպրոլոլ

2. «Բեռլին-Քեմի» Ա.Գ., Բեռլին, Գերմանիա` բաց թողնման հսկող, փաթեթավորող` Աեսիկա Ֆարմասյուտիկալս ԳմբՀ, Գերմանիա- դեղագործական ընկերության արտադրության «Կորվիտոլ 50, մետոպրոլոլ (մետոպրոլոլի տարտրատ), դեղահատեր, 50մգ, բլիստերում»

3. Գերմանիայի «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» դեղագործական ընկերության արտադրության «Կորվիտոլ, մետոպրոլոլ (մետոպրոլոլիտարտրատ), դեղահատեր, 50մգ, բլիստերում»:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Հոֆֆման-Լյա Ռոշե» ընկերության հայաստանյան ներկայացուցչության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել Ֆրանսիայի «Սենեքսի Ս.Ա.Ս., Ֆոնտենե սու Բուա» դեղագործական ընկերության արտադրության «Վալիում, դիազեպամ, լուծույթ ներարկման, 5մգ/մլ, 2մլ ամպուլներ (10)» դեղի գրանցումը ՀՀ-ում:

ՀՀ կառավարության 2001-ի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---