Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակ է հաստատվել

Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակ է հաստատվել

PanARMENIAN.Net - Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) մարտի 23-ին հաստատել է իր նոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակը: ՀԿՀ-ն այս կրթաթոշակը հայտարարել է պրոֆեսոր Հովհաննիսյանի կողմից Հայոց Ցեղասպանության ուսումնասիրության գործում անձնական մեծ ներդրումը ճանաչելու նպատակով:

Այն նախատեսված է հայազգի տաղանդաշատ երիտասարդ գիտնականների համար, ովքեր նպատակ ունենՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնասիրել ցեղասպանությանը վերաբերող միջառարկայական հիմնախնդիրները՝ մասնագիտանալով այդ ոճրագործության ժխտման տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական, մշակութային, իրավական և քաղաքական ասպեկտներում, ինչպես նաև հայ ժողովրդի վրա դրա ունեցած բացասական ազդեցության մեջ:

«Մարդու իրավունքների ամենասոսկալի ոտնահարման ձև հանդիսացող ցեղասպանության գիտահետազոտական ուսումնասիրությունը կարող է մեծապես օժանդակել այս երևույթի առաջացման պայմանների ու դրանց հաջորդող մասսայական բռնությունների ընկալմանը՝ առաջարկելով ցեղասպանության կանխարգելման մարտավարություններ ու միջոցառումներ»,-նշում է կրթաթոշակայի հանձնախմբի անդամ Նվարդ Մանասյանը:

Նրա խոսքով, Հայոց Ցեղասպանության դեպքում հարկ է մշակել և իրականացնել միջառարկայական հետազոտություններ, որոնք թույլ կտան ճիշտ գնահատել հայ ազգի վրա այս ոճրագործության առաջացրած ժողովրդագրական, տնտեսական, քաղաքական, մշակութային բացասական, հաճախ նաև անդառնալի ազդեցությունըու ըստ այդմ նաև գնահատել հատուցման ձևաչափն ու ծավալը:

Այս կրթաթոշակը հնարավորություն կստեղծի ուսումնասիրել մի ամբողջ ազգին պատկանող ժառանգության լայն շրջանակը, ըստ այդմ նաև գնահատելով հատուցման ձևաչափն ու ծավալը, որի արդյունքները կհարստացնեն պետական, դիվանագիտական ու հանրային հարթակներում բանավեճի խորացումը: Հետաքրքրված անհատներն ու կազմակերպությունները կարող են կրթաթոշակի պայմանների մասին լրացուցիչ տեղեկանալ՝ այցելելով ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի կայքէջ:

Ռիչարդ Հովհաննիսյանը ծնվել է Ցեղասպանությունից փրկված ընտանիքում և իր պատմագիտական կրթությանը հաջորդած ամբողջ շրջանում ուսումնասիրել է Հայոց և Մերձավոր Արևելքի պատմությունը: Իր աշխատանքների մեծ բաժինը նվիրված է Ցեղասպանության և Առաջին Հանրապետության ուսումնասիրությանը:

1986-ին Ռ. Հովհաննիսյանը նշանակվել է ՀԿՀ-ի կողմից հովանավորված և Քալիֆորնիայի համալսարանում նոր հիմնադրված ժամանակակից հայոց պատմության ամբիոնի վարիչ: Նա Գուգենհայմի անվան մրցանակակիր է, ով այն ստացել է իր բացառիկ հետազոտությունների համար և դրանով իսկ իր ավանդն է ունեցել հայագիտության առաջխաղացմանը: Նա մինչ օրս հանդիսանում է մի շարք գիտական և քաղաքացիական կառույցների տնօրենների խորհուրդի անդամ: 2010-11 թվականներին Ռ. Հովհաննիսյանը արժանացել է Քալիֆորնիայի համալսարանի շրջանավարտների ընկերակցության «Լավագույն դասախոս» մրցանակին:

Այլ նախաձեռնությունների շարքում Հայ կրթական հիմնարկությունը ձեռք է մեկնել աշխարհի տարբեր վայրերում ապրող ուսանողներին: Այդ աջակցությունը հիմնականում հնարավոր է դարձել տարբեր կրթաթոշակային գումարների միջոցով, որոնք տնօրինվել են կամավորական հիմունքներով: Հիմնադրամը ստեղծվել է 1950-ին և վերջինիս հիմնական նպատակն է եղել աջակցել հայկական կրթական հաստատություններին; աջակցել աշխարհի տարբեր բուհերում ընդգրկված ազգությամբ հայ (նաև մասամբ) ուսանողներին և հիմնադրել հայկական կրթական ու մշակութային հաստատություններ և աջակցել վերջիններիս:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---