Բրյուսելի ահաբեկչությունից հետո «Զվարթնոց»-ում հսկողությունը խստացվել է

Բրյուսելի ահաբեկչությունից հետո «Զվարթնոց»-ում  հսկողությունը խստացվել է

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչություններից հետո «Զվարթնոց» օդանավակայանում չվերթների գրաֆիկի փոփոխություն չի եղել: Այս մասին մարտի 23-ին հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

Հարցին, թե անվտանգության լրացուցիչ միջոցառումներ կիրառվու՞մ են օդանավակայանում, թե ոչ, Աբրահամյանը պատասխանել է, որ «Զվարթնոց»-ում անվտանգության աշխատակիցները միշտ էլ խիստ հսկողություն են իրականացնում.

«Բնականաբար, յուրաքանչյուր նման դեպքից հետո ավելի աչալուրջ և զգոն ենք դառնում: Համենայնդեպս, խստացումներն այնպես են արվում, որ ուղևորներին հավելյալ անհարմարություններ չպատճառվեն»,- պարզաբանել է նա, գրում է «Ա1+»-ը:

Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 34 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով: «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:

Ինչպես հյատնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում:

Կարդացեք նաև՝ Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություն կազմակերպած մահապարտների ինքնությունը պարզվել է

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---