ՀՀ 6 ձյուդոյիստ է մասնակցելու Թբիլիսիի գրան պրիին

ՀՀ 6 ձյուդոյիստ է մասնակցելու Թբիլիսիի գրան պրիին

PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները մասնակցելու են Թբիլիսիում կայանալիք վարկանիշային գրան պրիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Գրան պրին կկայանա մարտի 24-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Հայաստանը կներկայանա 6 մարզիկով՝ Գարիկ Հարությունյան (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյան (66 կգ), Արսեն Ղազարյան (73 կգ), Անդրանիկ Չափարյան, Ռաֆայել Դավթյան (81 կգ) և Ժաննա Ստանկևիչ (52 կգ):

«Վարկանիշային միավորների համար հիմնականում պայքարելու են Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը, իսկ երիտասարդ մարզիկներին այս Գրան պրին հնարավորություն կտա ևս մեկ անգամ փորձելու իրենց ուժերն արդեն մեծահասակների մրցաշարում»,- ասել է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

2016-ի փետրվարին ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը մասնակցել են Փարիզի Մեծ Սաղավարտին: Հովհաննես Դավթյանը 5-րդ տեղն է գրավել, Ժաննա Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել է կանադացի Եկատերինա Գուիչային, Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) երկու հաղթական գոտեմարտ է անցկացրել, այնուհետև պարտվել է ճապոնացի Մասաշի Էբինումային: Հայ ձյուդոյիստը վարկանիշային 48 միավոր է փեռք բերել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---