Փասադենայում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Փասադենայում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Փասադենայի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կոմիտեն ապրիլի 17-ին հրավիրում է համայնքին նշելու Հիշատակի զբոսայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի տեղադրման տարելիցը:

2015-ին Փասադենայում 1500 մարդ է մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարորղությանը, ինչպես նաև անմեղ զոհերին նվիրված հուշակոթողի բացմանը: Կոմիտեի անդամները կոչ են անում ապրիլի 17-ին միանալ ոգեկոչման արարողությանը:

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում 2014-ի ապրիլի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի հիմնարկեքի արարողությունը: Փասադենայի Հիշատակի զբոսայգում տեղակայված հուշահամալիրն ավարտին հասցվեց 2015-ին:

Հայոց ցեղասպանության հուշակոթողի ճարտարապետական նախագծման մրցույթում հաղթող է ճանաչվել Արվեստի կենտրոնի` դիզայնի քոլեջի ուսանողուհի Քեթրին Մենարդի նախագիծը: Մենարդի դիզայնի նախագծի առանձնահատկությունը հետևյալում է` քարե ավազանում կանգնեցված է եռոտանի կառույց, որի վերևի մասից երեք վայրկյանը մեկը ընկնում է մեկ արցունքի կաթիլ, որն էլ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներից յուրաքանչյուրի կյանքը. մեկ տարվա ընթացքում 1.5 միլիոն արցունք է թափվելու ավազան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---