Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի` 2016թ. «Տարվա լավագույն բանկ» Global Finance ամսագրի կողմից

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի` 2016թ. «Տարվա լավագույն բանկ» Global Finance ամսագրի կողմից

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի` 2016թ. «Տարվա լավագույն բանկ» Global Finance ամսագրի կողմից:

Ֆինանսական ոլորտում բարձր չափորոշիչ համարվող այս մրցանակին Ամերիաբանկն արժանանում է արդեն 5-րդ տարին անընդմեջ, սկսած 2012-ից: Այն տրվել է հաշվի առնելով մի շարք էական ցուցանիշներ, մասնավորապես`ակտիվների աճ, շահութաբերության մակարդակ, ռազմավարական նշանակության հարաբերությունների հաստատում, ծառայությունների թարմացվող տեսականին և նորարարական լուծումները, մրցակցային գնագոյացման ապահովումը և նորարարական լուծումները:

Որպես շուկայում իր ակտիվներով, տրամադրվող վարկերի ծավալով, պարտավորություններով և ավանդներով առաջատար՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մատուցում է համալիր կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ: Արժանանալով բազմաթիվ միջազգային պարգևների, այդ թվում՝ Euromoney, Global Finance և he Banker/FT հեղինակավոր ամսագրերի մրցանակների, Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ անել արդի տեխնոլոգիաների ներդրման և հաճախորդների սպասարկման որակի շարունակական կատարելագործման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Ամերիաբանկի նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղն արտոնյալ պայմաններով ծառայություններ է առաջարկում

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---