Միջին աշխատավարձը 2016-ի հունվար-փետրվարին աճել է 2.2%-ով՝ կազմելով 135.000 դրամ

Միջին աշխատավարձը 2016-ի  հունվար-փետրվարին աճել է 2.2%-ով՝  կազմելով 135.000 դրամ

PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016-ի հունվար-փետրվարին կազմել է մոտ 178.000 դրամ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի մոտ 174.000 դրամի փոխարեն:

Այսպիսով, միջին ամսական մաքուր աշխատավարձը 2016-ի հունվար-փետրվարին կազմել է մոտ 135.000 դրամ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի մոտ 132.000 դրամի փոխարեն (2.2% աճ):

2016-ի հունվար-փետրվարին պետական հատվածի աշխատողների միջին ամսական մաքուր անվանական աշխատավարձը կազմել է մոտ 117.000, ինչը 2015-ի նույն ամիսների համեմատ 0.4%-ով պակաս է, իսկ ոչ պետական հատվածինը՝ 159.000 դրամ՝ աճելով 5.4%-ով:

2015-ին Հայաստանում միջին աշխատավարձը 2014-ի համեմատ 7.7%-ով աճել է ու կազմել ավելի քան 139.000 դրամ:

ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 135.000 դրամ (մաքուր աշխատավարձ) 2016-ի հունվարի դրությամբ: 2015-ի հունվարին ընդհանուր միջին աշխատավարձը կազմել էր 131.000 դրամ (4.000-ով աճել է), 2014-ի հունվարի դրությամբ՝ 117.000 դրամ:

Ընդ որում, 2016-ի հունվարի դրությամբ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 122.000 դրամ, ոչ պետական՝ 153.000 դրամ: Համեմատության համար՝ 2015-ի հունվարին պետական հատվածում միջին աշխատավարձը 117.000 դրամ էր, ոչ պետականը՝ 150.000 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---