ԱՄՆ թուրքական 150 կազմակերպություն միավորվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ

ԱՄՆ թուրքական 150 կազմակերպություն միավորվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գործող թուրքական ավելի քան 150 կազմակերպության նախաձեռնությամբ ձևավորվել է «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե» (Turkish American National Steering Committee - TASC), որն իր առջև նպատակ է դրել պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, հայտնում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Sabah» թերթի կայքի հաղորդմամբ` TASC-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց նպատակն է ԱՄՆ հասարակությանն իրազեկել և ցույց տալ «պատմական ճշմարտությունը» Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նշվում է նաև, որ կոմիտեի նպատակներից է նպաստել ԱՄՆ-ի քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում թուրք հանրության ներգրավվածության բարձրացմանը, ԱՄՆ-ի իշխանական շրջանակներում Թուրքիայի ռազմավարական կարևորության գիտակցմանը և ամերիկյան հասարակությունում Թուրքիայի մասին դրական ընկալումների ձևավորմանը:

Կոմիտեի հիմնադիրներն են Իբրահիմ Ույարը, Գյունայ Օվունչը. Դերյա Թաշքինը, Մուրաթ Գյուզելը և այլք:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքական պատմական ընկերակցությունը (TTK) Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ հայտարարել է հայկական պահանջներն ու պնդումները հերքելու համար հոդվածներ, տվյալներ և աշխատանքներ հավաքելու գործընթաց սկսելու մասին: Թուրքական պատմական ընկերակցությունը պետական կառույց է, որը ստեղծվել է 1931 թվականին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, մշտապես ունեցել է ակտիվ կապեր տեղի ազգայնականների հետ ակտիվորեն զբաղվել երկրի պատմության խեղաթյուրմամբ:

Ընթերցեք նաև. Թուրքական լոբբին ակտիվանում է Ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---