Լավրովը հայտարարել է Թուրքիայից Սիրիա զենքի և գրոհայինների չդադարող հոսքի մասին

Լավրովը հայտարարել է Թուրքիայից Սիրիա զենքի և գրոհայինների չդադարող հոսքի մասին

PanARMENIAN.Net - Մոսկվան շարունակում է հետևել Թուրքիայից Սիրիա զենքի և գրոհայինների անդադար հոսքին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի սահմանով երկու ուղղությումբ հոսքը չի դադարում: Թեև, այն բանից հետո, երբ մեր օդուժն ապօրինի մաքսանենգությունը, մասնավորապես, նավթի ու նավթամթերքի հոսքը ԻՊ կողմից վերահսկվող Սիրիայի տարածքներից կասեցնելու գործողություն նախաձեռնեց, այդ հոսքը լրջորեն նվազել է»,-ասել է Լավրովն իր գերմանացի պաշտոնակից Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ըստ Լավրովի, ընդհանուր առմամբ «այդ հոսքը չի դադարել, սակայն զգալիորեն պակասել է»: «Այնուամենայնիվ այդ հոսքը շարունակվում է, ակտիվ օգտագործվում է սահմանին Սիրիայի հյուսիսում երկու քրդական անկլավների միջև: Դա է պատճառը, որ երբ քրդերը փորձում են ԻՊ-ից ազատագրել տարածքները, թուրքական կողմը հրետակոծում է քրդերի դիրքերը, դրանով իսկ խոչընդոտելով նրանց պայքարին ահաբեկչկան կազմավորման դեմ»,-արձանագրել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Մենք հետևում ենք բոլոր այդ փաստերին: Մենք պնդում ենք, որ ԱԽ բանաձևը, որով պահանջվում է կասեցնել առևտուրն ԻՊ և այլ ահաբեկիչների հետ, լինի դա նավթ թե արվեստի իրեր, կատարվի»,-եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ «Ռուսաստանը բազմիցս է շեշտել, որ մտահոգված է ահաբեկչական սպառնալիքների աճով Թուրքիայում և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու պատրաստակամության բացակայությամբ:

«Մասնավորապես, անկախ մեր բազմաթիվ կոչերից, Անկարան, հազվադեպ բացառությամբ, խուսափել է փոխգործակցությունից ՌԴ իրավապահ մարմիններին Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա մեկնող ՌԴ քաղաքացիներին արտահանձնելու գործում: Մենք չենք մոռանա այդ աջակցությունն ահաբեկիչներին»,-ասել է Լավրովը: Նախարարը նշել է, որ ՌԴ ղեկավարությունը «հավասարության նշան չի դնում այսօր իշխող վերնախավի մի մասի, որն անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինծառայողների մահվան համար, և մեր վաղեմի և հուսալի բարեկամ թուրք ժողովրդի միջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---