Արոնյանը պարտվել է Սվիդլերին Հավակնորդների մրցաշարի հերթական փուլում

Արոնյանը պարտվել է Սվիդլերին Հավակնորդների մրցաշարի հերթական փուլում

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող շախմատի Հավակնորդների մրցաշարի 11-րդ փուլում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվել է Պյոտր Սվիդլերին:

Փուլի արդյունքներով Արոնյանը կիսում է 4-6-րդ տեղերը՝ 5,5 միավոր հավաքելեվ և մեկ միավորով հետ է մնում առաջատարներ Ֆաբիո Կարուանայից և Վիշվանաթան Անանդից: Սերգեյ Կարյակինը ունի 6 միավոր:

Հայ շախմատիստը 10 տուրում 7 ոչ ոքի է խաղացել, երկու անգամ հաղթել է (Տոպալովին ու Նակամուրային) և երկու պարտություն կրել (Անանդից, Սվիդլերից):

Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 փուլով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում:

Կարդացեք նաև. Տոպալով. Արոնյանի հետ խաղում արժանի չէի նույնիսկ ոչ ոքիի

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---