Թուրքիայի հայ պատգամավորը Սբ Զատիկի կապակցությամբ «ձու է կռվեցրել» մեջլիսում

Թուրքիայի հայ պատգամավորը Սբ Զատիկի կապակցությամբ «ձու է կռվեցրել» մեջլիսում

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ցուցակով երկրի Ազգային ժողովի պատգամավոր ընտրված հայազգի Սելինա Դողանը՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի՝ Զատիկի կապակցությամբ, «ձու է կռվեցրել» Թուրքիայի խորհրդարանում։

Զատիկին սովորաբար կատարվող այս գործողությանը Սելինա Դողանին ընկերակցել է Ժողովրդահանարապետական կուսակցության մեկ այլ պատգամավոր Մեհմեթ Թյումը, ինչից հետո հայազգի կին պատգամավորը ներկված ձվեր և Զատիկի քաղցրավենիքներ է բաժանել երկրի խորհրդարանում գտնվող լրագրողներին, «Հաբերլեր»-ին հղումով գրում է Aravot.am-ը:

Դողանը խորհրդարանում ասել է. «Այս տարի Զատիկը նշվելու է մարտի 27-ին։ Քանի որ տոնը համընկնում է գարնան հետ, ձվերը ներկելու մշակույթը խորհրդանշում է գարունը։ Ես էլ ցանկացա գարունը խորհրդանշող Զատիկի ուրախությունը կիսել Մեջլիսում։ Մաղթում եմ, որ Զատիկը խաղաղություն և կայունություն բերի ամբողջ մարդկությանը»։

Մարտի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին սկսում է նշել եկեղեցական վեց Տաղավար տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Արեւի մայրամուտի հետ մինչ ուշ երեկո ՀԱԵ բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որը նշանավորում է Մեծ պասի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Հին հրեաները նշում էին Զատիկը (Պեսախ) որպես Եգիպտսից հրեաների հեռանալու տոն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---