Շարմազանով. Սարգսյան-Ալիև հանդիպման մասին որոշում չկա

Շարմազանով.  Սարգսյան-Ալիև հանդիպման մասին որոշում չկա

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին որոշում չկա: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության թեմայով գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է Սարգսյան-Ալիև հանդիպում, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ տեղի է ունենալու հանրապետության նախագահի այցը Միացյալ Նահանգներ և նախագահի աշխատակազմը սահմանված կարգով կտեղեկացնի հանրությանը և լրատվամիջոցներին: «Սակայն մեզ հայտնի չէ հանդիպման մասին որոշում: Նման որոշում չկա, նման քննարկում չի էլ եղել»,- ասել է Շարմազանովը:

Նա նշել է, որ հանդիպման որոշում չկա, մանավանդ հաշվի առնելով, որ Ադրբեջանի նախագահը արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը և փոխարենը քայլ կատարի դեպի հրադադարի ամրապնդում՝ քայլ է կատարում դեպի ապակառուցողականություն և իրավիճակի ավելի շեշտակի սրում:

«Դա ընդունելի չէ, դա դատապարտելի է, հատկապես երբ Հարության տոնին, Նովրուզի տոներին ընդառաջ Ադրբեջանը ավելի մեծ ռազմական կոչով հանդես եկավ: Դա դատապարտելի արարք է, և, կարծում եմ, որ միջազգային մեր գործընկերները իրենց արտահայտություններում պետք է հստակ հասցեական գնահատական հնչեցնեն և տեսնեն, թե ով է իրականում խախտում զինադադարը և ով է ցանկանում խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»,- նշել Է.Շարմազանովը:

Մարտի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կոչ է արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Սբ Զատկին և Նովրուզ բայրամին ընդառաջ:

ՀՀ ԱԳ նախարարը, անդրադառնալով իրավիճակին շփման գծում, ավելի վաղ հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում ընդունել, որ ինքն է կանգնած հրադադարի խախտումների և իրավիճակի սրման հետևում, նույնիսկ հպարտանում է դրանով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---