ՀՀ-ում փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը. Ստեփանծմինդա-Լարսը բաց է

ՀՀ-ում  փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը. Ստեփանծմինդա-Լարսը բաց է

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց Լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մարտի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Ձնաբքի հետևանքով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ էր: Մարտի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Դժվարանցանելի էր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Մարտի 22-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի էին: Փակ էր Բերդ-Ճամբարակ ավտոճանապարhը: Դժվարանցանելի էր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Կարդացեք նաև՝ Երևանում մարտի 25-26-ը տեղումներ են սպասվում. Հնարավոր է քամու ուժգնացում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---