Հայաստան-Բելառուս. Հրաժեշտ Բերեզովսկուն, ներխուժում խաղադաշտ, միջնամատ ֆեդերացիային ու գոլազուրկ ոչ ոքի

Հայաստան-Բելառուս. Հրաժեշտ Բերեզովսկուն, ներխուժում խաղադաշտ, միջնամատ ֆեդերացիային ու գոլազուրկ ոչ ոքի

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Բելառուսի հավաքականները գոլազուրկ ընկերական հանդիպում անցկացրին Երևանում:

Վարուժան Սուքիասյանի առաջին խաղը մարզչի պաշտոնում անցնում էր հավաքականը ցնցած մի քանի սկանդալների հետևանքով ծագած անառողջ մթնոլորտում: Նախ Ռոբերտ Արզումանյանը, մեկնաբանելով ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունները հավաքականում դավաճանության մասին, հայտարարեց, որ դադարում է ելույթներն ազգային հավաքականում: Ավելի ուշ ինքը Հայրապետյանը հայտարարեց, որ արգելել է հավաքական հրավիրել Արզումանյանին, հարձակվող Յուրա Մովսիսյանին ու դարպասապահ Գևորգ Կասպարովին և սպառնաց արգելել «ՖԱՖ» (First Armenian Front) երկրպագուների ակումբի մուտքը խաղադաշտ «հակաֆուտբոլային» պահվածք դրսևորելու դեպքում, պատասխան հայտարարություններով հանդես եկան նաև ՖԱՖ-ն ու նրա նախկին անդամներն ու հիմնադիրները:

Խաղը նաև հրաժեշտի հանդիպումն էր հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար. Նա փոխարինվեց խաղի 8-րդ րոպեին՝ երկրպագուների ծափերի ներքո, իսկ խաղակեսի ժամանակ պարգևատրվեց մեքենայով ու քաղաքապետի մեդալով: Բերեզովսկին շնորհակալության վանկարկումների տակ հրաժեշտի պտույտ կատարեց մարզադաշտով, ընթացքում մի քանի խոսք ու ձեռքսեղմում փոխանակելով երկրպագուների հետ:

Հավաքականի լեգենդար դարպասապահի հանդեպ երկրպագուները շնորհակալ և բարյացակամ վերաբերմունք ցուցադրեցին: Ճիշտ հակառակ վերաբերմունք երկրպագուների որոշ հատվածը ցուցադրեց ֆեդերացիայի հասցեին. խաղի ընթացքում երկրպագուների մի հատվածը պարբերաբար վանկարկում էր «ֆուտբոլ ենք ուզում», ֆեդերացիայի ղեկավարի հրաժարականի պահանջներ, ինչպես նաև հավաքական այլևս չհրավիրվող ֆուտբոլիստների անունները: Իսկ խաղի 72-րդ րոպեին հանդիպումն ընդհատվեց, երբ խաղադաշտ ներխուժեց երկրպագուներից մեկը. Վերջինս ֆայերով ու դեպի կառավարական օթյակը (ուր գտնվում էր նաև ֆեդերացիայի ղեկավարությունը) ուղղված միջնամատով վազեց դաշտով, մինչև ոստիկաններին չհաջողացվեց բռնել նրան ու հեռացնել մարզադաշտից:

Մնացած ժամանակում խաղի թիմերից ոչ մեկին հաշիվը բացել այդպես էլ չհաջողվեց:

Կարդացեք նաև. «Սպարտակի» գլխավոր մարզիչ. Մովսիսյանն իր ամբողջ ներուժով չէր խաղում հավաքականի կազմում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---