ՀՀ-ում 1000 երեխայից 10-ը սրտի արատով է ծնվում

ՀՀ-ում 1000 երեխայից 10-ը սրտի արատով է ծնվում

PanARMENIAN.Net - Հայաստանում ծնվող յուրաքանչյուր 1000 երեխայից 10-ն ունի սրտի արատ: Այս մասին հայտարարվել է Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի ուսուցողական դասընթացի ժամանակ՝ նվիրված դեռևս հղիության ընթացքում սրտի բնածին արատների հայտնաբերմանը: Դասընթացը վարում էր Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանակ բժիշկ Ֆրեդ Ուշակովը:

Դասընթացն իրագործվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ և Առողջապահության նախարարության գործնական աջակցությամբ:

«Մեզ՝ որպես մասնագիտական ասոցիացիա, շատ մտահոգում է վերջերս Հայաստանում և ամբողջ աշխարհում գրանցվող բնական արատների աճի հաճախականությունը: Վերջին 20 տարում այն գրեթե կրկնապատակվել է հասնելով մոտ 18 պրոմիլի, այսինքն՝ ամեն 1000 ծնունդից մենք ունենում ենք 18 արատով ծնված երեխա: Սրտի արատները զգալի մասն են կազմում՝ 1000 ծնունդին մենք ունենում ենք 10 սրտի արատով երեխա: Այսինքն՝ 45.000 ծնունդի դեպքում 450 երեխա»,-ասել է ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Թոխունցը:

Դասաընթացավար բժիշկ Ուշակովը նշել է, որ նորածինների և ներարգանդային կյանքում սրտի արատների հայտնաբերումը աշխարհում այսօր ամենաակտուալ խնդիրներից է: Այդ արատները բավական բարդ են և հանգեցնում են հիվանդ երեխաների ծնունդին, ինչը սոցիալական խնդիրներ է առաջացնում ընտանիքներում, գրում է Tert.am-ը:

Նա տեղեկացրել է, որ համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում 500 ծնված երեխայից մեկն ունի ծանր տեսակի սրտի արատ, իսկ թեթև տեսակները հաճախ են հանդիպում ու կազմում աշխարհում ծնված երեխաների 1%-ը:

Բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Խուդավերդյանն էլ նշել է, որ սրտի բնածին արատներն այսօր համարվում են առողջապահության կարևորագույն խնդիր, քանի որ ունեն մեծ դեր մանկական հիվանդացության, հաշմանդամության և մահացության կառուցվածքում:

«Վաղ նորածնային շրջանում զարգացող արատներից երեխաների մահացության մեջ սրտի բնածին արատները զբաղեցնում են առաջին տեղը: Դրանց մեծ մասը էֆեկտիվ բուժվում է, իսկ 20%-ը, որը չունի հեմոդինամիկ խանգարումներ գտնվում է հսկողության տակ առանց բուժման: Կան արատներ, որոնք համատեղելի չեն կյանքի հետ, ուստի անհրաժեշտ է սրտի բնածին արատները հայտնաբերել հղիության ընթացքում՝ ներարգանդային կյանքում ու դրա մեջ մեծ դեր ունի գերձայնային հետազոտությունը»,- ասել է նա:

Խուդավերդյանի խոսքով՝ այս հետազոտությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել պտղի սրտի կառուցվածքը և կանխորոշել արատների մեծ մասը:

Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 200.177 (այդ թվում կանայք՝ 96.616) հաշմանդամություն ունեցող՝ ՀՀ ընդհանուր բնակչության 6.6%, որոնցից 7801` 3.9% (այդ թվում աղջիկ՝ 2.426) հաշմանդամ ունեցող երեխա` 1,1%:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում ամեն 3-րդ երեխան աղքատ է

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---