Մոցարտից մինչև Խաչատրյան՝ Բեյրությում ՀՀ փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգին

Մոցարտից մինչև Խաչատրյան՝   Բեյրությում ՀՀ փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգին

PanARMENIAN.Net - Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության կազմակերպմամբ «Լևոն Շանթ» կենտրոնում տեղի է ունեցել Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգը:

Քառյակի անդամներն են` Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ)։

Համերգին ներկա էին «Ալ Բուստան» միջազգային փառատոնի տնօրենը:

Քառյակը ներկայացրել է Մոցարտի, Չայկովսկու, Ռախմանինովի, Խաչատրյանի, Հարությունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Փայտափողային-դաշնամուրային քառյակը ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակի առթիվ։ Քառյակի ստեղծման հիմնական նպատակն է սերունդների միջև կապի ամրապնդումն ու հայ երաժշտական ժառանգության պահպանումը և արժևորումը։ Քառյակի անդրանիկ համերգը տեղի է ունեցել 2015-ի հոկտեմբեր 28-ին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---