Մարտի 28-29-ը տեղումներ են սպասվում. Ջերմաստիճանը կնվազի

Մարտի 28-29-ը տեղումներ են սպասվում. Ջերմաստիճանը կնվազի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-31-ը առավելապես արևելյան շրջաններում, ապրիլի 1-ին Սյունիքում, հնարավոր են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 28-29-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում մարտի 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Մարտի 30-ի, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ի հնարավոր է անձրև: 29-ին հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-18 մ/վրկ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախնական տեղեկություններ է հրապարակել հանրապետության տարածքում մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին: Նախարարությունը նախնական տվյալներ է հրապարակել նաև մարտի 21-ի ցուրտ գիշերվա հետևանքների մասին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---