Իտալիան պատրաստ է օգնել վերականգնել Պալմիրան. ՀՀ-ն ողջունում է քաղաքի ազատագրումը

Իտալիան պատրաստ է օգնել վերականգնել Պալմիրան. ՀՀ-ն ողջունում է քաղաքի ազատագրումը

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ‪սիրիական Պալմիրա‬յի ազատագրումը։

«Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի», - ասված է նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ։

Իտալիայի մշակութային ժառանգության ու գործունեության նախարար Դարիո Ֆրանչեսկինին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է մի խումբ մասնագետներ ուղարկել Պալմիրա՝ պատմական հուշարձանների պաշտպանությանն աջակցելու համար, գրում է Russian.rt.com-ը: Մինչև այդ, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հայտարարել է, որ հնարավոր էր խուսափել Պալմիրայի՝ ԻՊ գրոհայինների կողմից ոչնչացումից, սակայն թանգարանը պատրաստ է վերականգնել հնագույն քաղաքը:

Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ մարտի 25-ինազատագրել է Պալմիրայի մոտ գտնվող Սիրիատել բարձունքը: Սիրիական բանակի մարտիկները պոկել են ԻՊ դրոշը Պալմիրայի հին ամրոցի բարձունքից: Աշխարհազորայիններն ու զինվորականները ցուցադրաբեր հրկիզել են ԻՊ սև դրոշը:

Պալմիրան կարևոր ռազմական նշանակություն ունի Դամասկոս-Դեր Զոր մայրուղում: Ազատագրելով քաղաքը` սիրիական բանակը կարող է գրոհել Ռաքքան:

Ըստ Աստվածաշնչի, Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականապատել էին Պալմիրայի հռոմեական դարաշրջանի ամֆիթատրոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---