Հորդանանը մտադիր է բանակցություններ սկսել ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտու մասին

Հորդանանը մտադիր է բանակցություններ սկսել ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտու մասին

PanARMENIAN.Net - Հորդանանը մտադիր է դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` նպատակ ունենալով բանակցություններ սկսել ԵՏՄ հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Այդ մասին ասվում է Ռուս-հորդանանյան առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության զարգացման միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արձանագրության մեջ:

Ռուսական կողմը հայտնել է, որ դիմումը ստանալուն պես կստեղծվի համատեղ հետազոտական խումբ, որը կուսումնասիրի վերոնշյալ համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը:

Խումբը կազմված կլինի հորդանանցի փորձագետներից և ԵՏՄ անդամ երկրների մասնագետներից: Ռուսաստանը կսատարի Հորդանանի հայտին, ասվում է արձանագրության մեջ:

Փաստաթղթում ասվում է նաև, որ ռուսական կողմը պարզաբանել է, որ Հորդանանը ընդգրկված է այն զարգացող երկրների ցանկում, որոնք օգտվում են ԵՏՄ հետ կապերում արտոնությունների համակարգից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեռ 2015-ին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ: Դա հաստատեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ընդհանուր առմամբ ԵՏՄ հետ համագործակցության հարցով հետաքրքրվում է արդեն մոտ 40 երկիր, բոլորի հետ բանակցություններ են ընթանում համագործակցության տարբեր հարթակներ ստեղծելու ուղղությամբ` ներառյալ առևտրի տնտեսական գոտիները»,-ասել է Մեդվեդևը Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական խորհրդի նիստում: Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ն արդեն համաձայնագիր է կնքել առևտրի ազատ գոտու ստեղծման մասին Վիետնամի հետ: Մեդվեդևը նշել է, որ օտարերկրյա ընկերությունների համար ԵՏՄ-ն հնարավորություն կտա ընդլայնել ներկայությունը 5 պետությունների շուկաներում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---