ԱՄՆ Կոնգրեսի շենքում կրակոցներ են հնչել

ԱՄՆ Կոնգրեսի շենքում կրակոցներ են հնչել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի շենքում կրակոցներ են հնչել, հայտնել է Associated Press-ը: Ոստիկանությունը տարհանել է շենքում գտնվողներին: Սպիտակ տունը հրաձգության մասին հաղորդագրությունից հետո շրջափակվել է, հայտնում է Gazeta.ru-ն:

Նախնական տվյալների համաձայն, կրակոցները տեղի են ունեցել Կապիտոլիումի զբոսաշրջային կենտրոնում: Հրաձգության պատճառները դեռևս հայտնի չեն:

Տուժել է այցելուներից մեկը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակողը 66-ամյա Լարրի Դոուսոնն է Թեննեսիից: Նա հաճախ էր այցելում Կապիտոլիումի բլուր և բողոքի ակցիաներ կազմակերպում այնտեղ:Ոստիկանությունը պատասխան կրակ է բացել և վիրավորել է հանցագործին: Նա տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել է:

Դոուսոնն առաջինն է կրակ բացել, փոխհրաձգության արդյունքում թեթև վիրավորվել է նրա կողքի կինը, նրա առողջական վիճակը մտավախություն չի առաջացնում:

Կապիտոլիում կամ Սենատ ու Սպիտակ տուն անցնելու համար այցելուները պետք է մետաղաորսիչ սարքի մոտով անցնեն: Դոուսոնը հանել է ատրճանակը ստուգումից անմիջապես առաջ: Վաշինգտոնի ոստիկանությունը միջադեպը որակել է որպես եզակի դեպք և հայտարարել է, որ հանրային սպառնալիք չկա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---